Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Համալսարանական կլինիկաները` նորացված
Մայրության և գեղեցկության տոնի առիթով` ի դեմս բժշկական համալսարանի ռեկտորի մամուլի քարտուղարի, շնորհավորում ենք բոլոր կին համալսարանականներին, մաղթում ամենայն բարիք:
Նույն առիթի բերմամբ ներկայացնում ենք Անահիտ Հայթայանին
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը:
Ստեղծման առաջին իսկ շաբաթից` երկար տարիներ աշխատել է«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, գրել է հիմնականում առողջապահական թեմաներով:
Երեք տարի ղեկավարել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունը: Այդ ընթացքում` 2009-ին, նրա ղեկավարած բաժինը Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխությամբ արժանացել է «Ոսկե բանալի» մրցանակի` որպես հասարակայնության և զանգվածային լրատվամիջոցների հետ լավագույնս և թափանցիկ աշխատող գերատեսչություն:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տպագրված լավագույն լրագրողական հետաքննական նյութի համար արժանացել է «Վահագն 2003» մրցանակի:
Լրագրության ոլորտում երկարամյա և արգասաբեր աշխատանքի, ցուցաբերած մասնագիտական բարձր կարողությունների համար 2010թ. հոկտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:
2011-ի ապրիլից Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի մամուլի քարտուղարն է: Զբաղվում է զանգվածային լրատվամիջոցներում համալսարանի գործունեության լուսաբանմամբ, ինչպես նաև բուհի պաշտոնական կայքի նորացումով:
2000 թվականից Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) անդամ է:
«Մեր համալսարանի առաքելությունը երկրին լավագույն մասնագետներ տալն է: Մենք պարտավոր ենք մտածել մեր քաղաքացիների առողջության մասին». վերջին մեկ տարում տարբեր քննարկումների, խորհրդակցությունների ընթացքում այս արտահայտությունը հաճախ է կրկնում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը:
Այդ նպատակով համակողմանի բարեփոխումներ են իրականացվում թե´ կրթական, թե´ բուժական ոլորտներում: Այսօր բուժական հատվածին անդրադառնալու պահն է:
«Դեռ անցած տարվա հունիսին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից «Մուրացան» տեղափոխվեցին մանկական բաժանմունքները: Կենտրոնացման և համալիր ծառայությունների շնորհիվ այնտեղ զգալիորեն բարելավվեց մանկաբուժական ծառայության որակը, իսկ հիվանդանոցը դարձավ մանկական ուղղվածություն ունեցող առաջատար բժշկական կենտրոններից մեկը: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում ազատված տարածքներն անմխիթար վիճակում էին, և այդ պայմաններում ուղղակի անհնար էր որևէ ծառայություն կազմակերպել, իսկ ուսանողներին աշխարհի առաջատար տեխնիկայից օգտվելու մեր մասնագետների փորձի ցուցադրման մասին մտածել անգամ չէինք կարող: Այդ պատճառով որոշեցինք առաջին հերթին վերանորոգել մասնաշենքի երկու հարկը և այստեղ կենտրոնացնել վիրահատական ուղղվածություն ունեցող կլինիկաներն ու վիրահատարանները, քանի որ դրանք ևս լավ վիճակում չէին: Մեծածավալ շինարարական աշխատանքներ էինք նախաձեռնում և ճիշտ համարեցինք միանգամից թերապևտիկ մասնաշենքի երրորդ հարկը ևս ընդգրկել»,- ասում է ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը:
Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ամեն ինչ հիմնովին փոխվել է: Նախկինից, թերևս, միայն պատերն են մնացել: Հենց մուտքից աչք շոյող գույներն ու մաքրությունը, լուսային ժամանակակից լուծումները, կահավորանքը հաճելի տրամադրություն են ստեղծում: Կլինիկաները ներկայանում են ոչ միայն գեղեցիկ տեսքով, այլև միջազգային ժամանակակից բոլոր չափորոշիչներն ապահովող նորագույն տեխնիկայով:
Նորացված երկու հարկաբաժիններում տեղակայվում են ընդհանուր վիրաբուժության (ղեկավար` բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյան), քիթ-կոկորդ-ականջաբանության (ղեկավար` բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Շուքուրյան), փոքր ինվազիվ անոթային վիրաբուժության (ղեկավար` բ.գ.դ. Ռաֆայել Մանվելյան), դիմածնոտային վիրաբուժության (ղեկավար` բ.գ.թ., դոցենտ Աննա Պողոսյան), մանկական վիրաբուժության (ղեկավար` բ.գ.թ. Մելիք Ռոստոմյան), վնասվածքաբանության (ղեկավար` բ.գ.թ., դոցենտ Արսեն Ազիզբեկյան), ինչպես նաև նոր կազմավորված ուրոլոգիայի (ղեկավար` բ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Ծատուրյան) կլինիկաները:
Յուրաքանչյուր ծառայություն իր առանձին վիրահատարանն ունի` հագեցած նորագույն լամպերով ու սեղաններով, Drager հեղինակավոր ֆիրմայի անզգայացման լավագույն սարքերով, անհրաժեշտ այլ տեխնիկայով: Առանձին վիրահատարանում կկատարվեն լապարասկոպիկ եղանակով վիրահատությունները:
Ինչ խոսք, վիրաբուժական ուղղվածությամբ կլինիկաների արդյունավետ գործունեությունն անհնար է պատկերացնել առանց ժամանակի պահանջներին համապատասխանող անզգայացման և ինտենսիվ թերապիայի: Պրոֆեսոր Իրինա Մալխասյանի ղեկավարությամբ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայի բարձր որակավորում ունեցող մասնագետները վիրահատական միջամտությունների անեսթեզիոլոգիական և ռեանիմատոլոգիական բարձրակարգ սպասարկում են իրականացնում: Կլինիկան հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով` ընդհանուր անզգայացման և արհեստական շնչառության ապահովման նորագույն էքսպերտային դասի սարքերով (Hamilton, Drager հանրահայտ ֆիրմաների), հիվանդների մոնիտորինգի կենտրոնացված համակարգով (Schiller ֆիրմայի) և անհրաժեշտ այլ սարքավորումներով, ինչի շնորհիվ անեսթեզիոլոգիական և ինտենսիվ թերապիայի ժամանակակից չափանիշներին համապատասխան տարբեր միջամտություններ են կատարվում:
Դեռևս 1934-ին պրոֆեսոր Հ. Քեչեկի կողմից այս հիվանդանոցում հիմնադրված վիրաբուժական կլինիկայում, որտեղ մշտապես ճանաչված մասնագետներ են աշխատել, միշտ էլ վիրաբուժական միջամտության նորագույն մեթոդներ են կիրառվել` պահպանելով առաջատարի դիրքերը: Նորացված պայմաններն, անտարակույս, նոր պահանջներ ու պարտավորվածություն է ենթադրում: Կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանն այս առումով չի առանձնացնում բուժական և կրթական ասպարեզները:
Ուշագրավ է, որ փոքր, ինվազիվ անոթային վիրաբուժության կլինիկան դեռ չափազանց սուղ պայմաններում կարողացավ էնդովասկուլյար եղանակով վիրահատության մի նոր մակարդակ ապահովել: Կլինիկայի երիտասարդ ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Ռաֆայել Մանվելյանի կողմից անցած ամռանը հիվանդի որովայնային զարկերակների լուսանցքի վերականգնումն առանց կտրվածքի և տեղային ցավազրկմամբ առաջին քայլն էր ոչ միայն մեր հանրապետությունում, այլև տարածաշրջանում: Նման ելքերը սովորաբար ապահովվում են բարձր տեխնոլոգիաների և լավագույն մասնագետների շնորհիվ:
«Կյանքն աներևակայելի արագությամբ առաջ է գնում` նոր, ավելի բարձր պահանջներ պարտադրելով: Դրան համընթաց գնալու համար պարտավոր ենք մշտապես հետևել մեր ոլորտում արձանագրվող հաջողություններին և փորձել հետ չմնալ:
Սա կրթական բուժհաստատություն է: Ուստի շարունակական զարգացումներ ապահովելով, վերազինվելով, սպասարկումների որակը բարձրացնելով, պետք է հասնենք մեր գերագույն նպատակին` լավ բժիշկներ պատրաստելուն: Մենք լուրջ քայլեր ենք իրականացնում նաև մեր մասնագետների վերապատրաստումն արտասահմանյան առաջատար կլինիկաներում կազմակերպելու ուղղությամբ»,- ասում է Դերենիկ Դումանյանը:
Ակնհայտ է, որ համալսարանական հարկի տակ հիվանդանոցային բուժօգնության կազմակերպման ոլորտում 21-րդ դարին վայել նոր մի մակարդակ է ապահովվել:
Սա ենթադրում է, որ հաջորդը, որտեղ էլ որ լինի` կամա, թե ակամա` պիտի փորձեն ավելի լավը ստեղծել: Իսկ դրանից կշահի մեր երկիրը, մեր ժողովուրդը...
Կարդացեք նաև
Խորհրդային Հայաստանում երկար ժամանակ եղեռնի թեմայի վրա արգելք էր դրված: Վերջին անգամ եղեռնի զոհերի հիշատակին Հայաստանում եկեղեցիների զանգերը ղողանջել են 1926թ. ապրիլի 24-ին...
Ասում են` 100 տարի անց վաղեմության ժամկետը կորցրած է համարվում ցանկացած հանցագործություն: Ո՞վ է ասում: Մենք 100 տարեկան չդարձանք: Մեր կորսված մանկության վրեժը երբեք չպետք է խամրի...
Օրացույցի տոնական այս էջը բացելով, անմիջապես յուրաքանչյուրիս մոտ հարց է առաջանում.
«Ի՞նչ նվիրեմ մայրիկիս», իսկ պատասխանն արդիական է բոլոր ժամանակներում: Կարևորը ոչ թե նվերն է, այլ սերը, որ դնում ենք դրա մեջ նվիրելիս...
Բոլորս էլ հիշում ենք կրտսեր դասարաններում մեր ապրիլմեկյան կատակները:
Անհամբեր արթնանում էինք այդ օրը ու սկսում կատակել մեր ընտանիքի անդամների, ընկերների հետ, բայց եկեք խոստովանենք, որ` չգիտես ինչու, բոլորիս ամենացանկալի թիրախը այդ օրը ուսուցիչներն էին...
Մարտի 26-ին կայացած հերթական նիստի ժամանակ ԵՊԲՀ-ի ռեկտորատը հավանության արժանացրեց 2011-2012 ուսումնական տարվա շրջանավարտների պետական ավարտական ատեստավորումը կազմակերպելու և անցկացնելու նպատակով պետական որակավորման...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան այցելեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում գործարկված վիրաբուժական նոր մասնաշենքում...
Կայացավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի հերթական հանդիպումը արտասահմանցի ուսանողների հետ...
Ղեկավարվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»ՀՀ օրենքով, ՀՀ Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 1716-Ն որոշմամբ հաստատված «Երևանի Մխիթար Հերացու անվան...
Ո՞վ է ապրիլի 7-ի` համեմատաբար նոր տոնի հեղինակը` հարցին պատասխանում է կանանց միամսյակի ստեղծման «մեղավորը» ՀՀ սփյուռքի նախարար, մեր համալսարանի կառավարման խորհրդի անդամ...
ՀՀ կառավարության վերջերս կայացած նիստում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանի միջին և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի հետագա...
1999-2003 թվականներին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի աշխատանքները ղեկավարել է ներկայումս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը...
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպաններ տիկին Քեթրին Ջեյն Լիչին և պարոն Ջոնաթան Ջեյմս Էյվսին հասցեագրված ուղերձի տեքստում մասնավորապես ասված է...
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ սոցիալական ցանցերից մեկում սկսվեց ստորագրահավաք, իսկ ավելի վաղ նա Անահիտ աստվածուհու հանրահայտ արձանի բեկորները` գլուխն ու ձեռքերը վերադարձնելու...
Հոբելյանի շրջանակներում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպվեց «Medicus-ի օրեր» փառատոն, որը ներկայացնում է հանրապետությունում առաջին ուսանողական թերթի`«Medicus»-ի խմբագիր Էմիլ Ավետիսյանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն